National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.06.2022
Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ
1 / 3

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի եւ' ենթաօրենսդրական ակտերն ընդունելու եւ' օրենքների կիրարկումը լավագույնս ապահովելու համար ներկայացվել են որոշակի խմբագրական առաջարկություններ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջին փոփոխությունը վերաբերում է Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին եւ սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելուն, ըստ որի` հավաստագրերը պետք է ներդրված լինեն  2024 թ. երրորդ եռամսյակում: Կարգը մշակելու եւ ներկայացնելու համար կատարվել են անհրաժեշտ լրացումները: Փոփոխություններ են կատարվել Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաեւ առանց պետական հավաստագրի տրամադրվող նվազագույն չափորոշիչների հաստատման կարգերում:

Սահմանվել են Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորություն եւ հիմք, որպեսզի կարողանան համայնքահեն ծառայություններ ստեղծել հենց համայնքներում: Հստակեցվել է «անձնական օգնական» հասկացությունը:

Ըստ հիմնական զեկուցողի` կվերափոխվի գործող բժշկասոցիալական փորձաքննության մոդելը, կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, ուստի եւ անհրաժեշտ գործիքակազմ ունենալու համար ներկայացվել են համապատասխան փոփոխություններ:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am